Ռուս իրավապաշտպանը ՀՀ գլխավոր դատախազին խնդրել է օգնել Միկա Բադալյանին և Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու հարցում
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով աջակցել կալանավորված «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի ազատ արձակմանը։
«Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել լրագրողներին ազատ արձակելու համար, աջակցություն ցուցաբերել՝ հարգելու և պաշտպանելու նրանց իրավունքները և խոսքի ազատության իրավունքը, այդ թվում՝ հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկելու նրանց կալանավորման համար մեղավորներին, եթե խախտումներ հայտնաբերվեն», - ասված է դիմումում։
Թվարկելով միջազգային տարբեր նորմեր, դիմումում ասված է, որ լրագրողների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելն անընդունելի է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին Գորիսում։ Նրանք մեղադրվում են զենքի ապօրինի շրջանառության համար։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել։
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...