Առգրավվել են ատրճանակներ, նռնակներ. ՔԿ-ն անդրադարձել է Սյունիքում 7 հոգու ձերբակալությանը
Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ձերբակալությունները կապված են ավելի վաղ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության հետ։
«Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»,- նշում է ՔԿ–ն։
ԱԱԾ ծառայողների կողմից տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր գործունեության շղթայում ներգրավված է ևս 7 անձ։ Նրանք սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Նշվում է, որ անձանցից երկուսը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին:
Վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել վերը նշված անձանց ձերբակալելու մասին:
ՔԿ-ից հայտնում են, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Իրավապահները փորձում են պարզել նաև զենք-զինամթերք ձեռք բերելու աղբյուրն ու նպատակները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...
«Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել». CNN-ն անդրադառձել է Լաչինի շրջափակմանը
CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբ...
Դրամանենգության դեպք Տաշիրում. կեղծ 20-հազարանոցով մեքենան լիցքավորել է ու դիմել փախուստի
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17.35-ին, ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատ...
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը
Մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի...