ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին Երևանում ընթացող ռուս-հայկական մեդիա ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան։
«Մենք բացասական հաղորդագրություններ ենք արձանագրում, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանում։ Ցավոք սրտի, Հայաստանում կան նաև տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտ «ցեխ են շպրտում» մեր ընդհանուր փոխգործակցության, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում գերակշռում է Ռուսաստանի մասին միակողմանի տեղեկատվության լուսաբանումը։
«Այս քարոզչությունը ոչ միայն խրախուսվում է, այլ խթանվում է «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից՝ առատաձեռնորեն ֆինանսավորվող բազմաթիվ, այսպես կոչված, ՀԿ-ների, «փորձագետներ» միջոցով։ Ավելին, նրանց ընդհանրապես չի մտահոգում տարածաշրջանի ապագան, վերջնական նպատակը գեղեցիկ խոսքերի քողի տակ եղբայրական ժողովուրդների միջև տարաձայնություններ առաջացնելն է, անվտանգությունն ու կայունությունը խաթարելը՝ փորձելով թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը, իսկ ամբողջ աշխարհում քաոս ստեղծել»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...