«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ադրբեջանական պետական AZERTAC լրատվական գործակալությանը և հունգարական Magyar Demokrata հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ։
Հարավկովկասյան տարածաշրջանում հետպատերազմյան կարգավորման ներկա վիճակի մասին հարցին ի պատասխան Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է՝ անցյալում թողնել թշնամությունը և սկսել նոր դարաշրջան երկու երկրների հարաբերություններում՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հարգումը։
«Պատերազմի ավարտից հետո Հայաստանին երկուսուկես տարի պահանջվեց, որպեսզի այս երկրի վարչապետը վերջապես, թեկուզ միայն բանավոր, հանդես գա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ Ղարաբաղով իր կազմում։ Հիմա եկել է բանավոր ասվածը պաշտոնական ստորագրությամբ ամրագրելու ժամանակը», - ասել է Բայրամովը:
Խոսելով արցախահայության «վերաինտեգրման» մասին՝ նա ասել է, որ «հայերի որոշ ներկայացուցիչներ անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան հնարավորություններ, կտրեն այն թելերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են դիտվել որպես հայ բնակչության «վերաինտեգրման» գործընթացի առաջին քայլերը»:
«Մենք շարունակում ենք Ղարաբաղի հայազգի բնակիչներին «մեր քաղաքացիները» համարել», - ասել է նա:
Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին՝ Բայրամովը նշել է. «Մեզ համար կարևոր էր, որ գործընթացը շարունակվեր, և այս առումով Բաքուն դրսևորեց բարի կամք և բաց կեցվածք երկխոսության համար։ Սա է առաջ գնալու միակ ճանապարհը։ Միակ ճանապարհը երկխոսությունն է և ապագայի քննարկումն Ադրբեջանի կազմում։ Ուրիշը պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ անօրինական է։ Սա մեր կարմիր գիծն է. Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ այլևս չեն լինի»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցադրումների՝...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...