Հաջիևը մեկնաբանել է, թե ինչու է Ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում մարտական պատրաստվածության վիճակում
Ադրբեջանի զինված ուժերը պլանային վարժանքներ են անցկացնում աշուն-ձմեռ սեզոնին նախապատրաստվելու համար: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Սա կանոնավոր պլանավորման գործընթացի մի մասն է»,- հավելել է նա՝ Հայաստանին մեղադրելով սահմանին զորքեր կուտակելու և նոր սպառազինությունների համակարգեր ձեռք բերելու մեջ։
Նրա խոսքով, Ղարաբաղում գտնվող հայկական ուժերը նույնպես դուրս են եկել իրենց զորանոցներից և բարձր պատրաստվածության վիճակում տեղակայվել առաջնագծում։
«Մեր ռազմավարությունն է՝ ճնշել և չեզոքացնել Ադրբեջանի դեմ ցանկացած զինված կամ անօրինական ռազմական գործողություն կամ սադրանք»,- հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժաման...
Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններու...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00...
«Երբ եղան ադրբեջանական ուժերի կուտակումների մասին լուրերը, մենք սահմանի այդ հատվածներում ավելացրեցինք մեր պարեկների թիվը». Ռիտեր
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերի տարածումից հետո Հայաստանում Եվրոպական Միության դ...