ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորների ընկնելը ռուսական միտումնավոր հարձակում է
ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Ռումինիայի տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի բեկորները պայմանավորված են եղել Մոսկվայի կողմից Ռումինիայի դեմ իրականացված միտումնավոր հարձակմամբ։ Այս մասին ԵՄ խորհրդարանականներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք որևէ տեղեկություն չունենք, որը վկայում է Ռուսաստանի կողմից միտումնավոր հարձակման մասին, և մենք սպասում ենք շարունակվող հետաքննության արդյունքներին», - ասել է նա։
Ստոլտենբերգը նաև շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի սահմաններին ռուսական ավիահարվածները մեծ վտանգ են ներկայացնում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանը 32 անօդաչու է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, մի քանի ԱԹՍ ընկել և պայթել են Ռումինիայի տարածքում։ Հայտարարությունից հետո Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հերքել է իր տարածքում ռուսական ուժերի ԱԹՍ-ների ընկնելու մասին Կիևի պնդումը։ Ռումինիայի նախագահը ևս անդրադարձել է նշելով․ «Եթե հաստատվեց, որ սա ռուսական ԱԹՍ է, ապա այս իրավիճակը լիովին անընդունելի կլինի»։
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...