«Եթե հաստատվեց, որ սա ռուսական ԱԹՍ է, ապա այս իրավիճակը լիովին անընդունելի կլինի». Ռումինիայի նախագահ
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը պահանջել է շտապ հետաքննություն անցկացնել չորեքշաբթի օրը ռումինական լրատվամիջոցներում երկրում անօդաչու թռչող սարքի բեկորների հայտնաբերման մասին հայտնված տեղեկատվության կապակցությամբ, թեև ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, ԱԳՆ-ն և ինքը՝ Յոհանիսը հերքել էին Կիևի հայտարարությունները, թե անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել։
«Հայտնված տեղեկատվության հետ կապված՝ ես իրավասու մարմիններից պահանջել եմ հրատապ մասնագիտական հետաքննություն սկսել այդ բեկորների ծագման վերաբերյալ, ինչպես նաև պարզել այն պահն ու հանգամանքները, որոնցում դրանք հայտնվել են Ռումինիայի տարածքում։ Եթե հաստատվեց, որ սա ռուսական անօդաչու թռչող սարք է, ապա այս իրավիճակը լիովին անընդունելի կլինի և կդիտարկվի որպես ՆԱՏՕ-ի դաշնակից Ռումինիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում»,- ասել է Յոհանիսը;
Չորեքշաբթի ավելի վաղ ռումինական Antena-3 հեռուստաալիքը, վկայակոչելով պաշտպանության նախարար Անժելա Տիլվարային, հայտնել էր, որ երկրում հայտնաբերվել են բեկորներ, որոնք կարող են լինել անօդաչու թռչող սարքերի մասեր։ Թիլվարն ընդգծել է, որ առարկաները վտանգ չեն ներկայացնում։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...