«Մի հատ նեղություն քաշեք, եկեք տեսեք՝ ժողովրդին ինչ հաց է հասնում». Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ
Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Ես իհարկե շնորհակալ եմ, որ գոնե որոշակի քանակությամբ հաց կա (որովհետև վերջին օրերին ընդհանրապես չկար), բայց հարգելի պատկան մարմիններ.
եթե աշխարհով մեկ հայտարարել եք, որ կտրոնային համակարգ եք ներդնում և իբր թե կարգավորում եք, բարի եղեք գոնե այնպես կազմակերպել արտադրամասերի աշխատանքը, որպեսզի նման արտադրանքը չվաճառեք մարդկանց կտրոնում նշված գրամների փոխարեն։
Մի հատ նեղություն քաշեք, եկեք տեսեք՝ ժողովրդին ինչ հաց է հասնում։ Այս հացի տեսքին նայեք… ոնց որ պերաշկի լինի, տնաշեններ»:
[d102e058b5002a0d2539f58b9c4d2eda.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...
«Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել». CNN-ն անդրադառձել է Լաչինի շրջափակմանը
CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբ...
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը
Մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի...
Դրամանենգության դեպք Տաշիրում. կեղծ 20-հազարանոցով մեքենան լիցքավորել է ու դիմել փախուստի
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17.35-ին, ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատ...