Ես չեմ կարծում, որ Զախարովան կարող է այդ բառապաշարով խոսել ՀՀ-ի պաշտոնյաների մասին․ Խանդանյան
Ես չեմ կարծում, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարող է այդ բառապաշարով խոսել Հայաստանի պաշտոնյաների մասին. դա անթույլատրելի է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Ես հույս ունեմ, որ ռուս պաշտոնյաները բարձր և բարձրագույն մակարդակում հետևություններ կանեն և քայլեր կձեռնարկեն, որպեսզի ավելի ցածր մակարդակներում հնչող խոսույթն ավելի պատշաճ մակարդակում լինի»,-ասել է նա:
Հարցին՝ կարելի՞ է ԱԳՆ ներկյացուցչին «քարտուղարուհի» անվանել, Խանդանյանն արձագանքել է. «Գիտեք, տարբեր ձևակերպումներ կարելի է տալ, ճիշտ ու սխալի չէ: Չեմ կարծում, որ սա սկիզբ է հարաբերությունների սրման։ Մեր հարաբերությունների մեջ կան բզմաթիվ հարցեր և այդ հարցերը պատասխաններ չեն ստանում: Մենք ակնկալում ենք պատասխաններ ստանալ:
Կան հարցադրումներ ՌԴ-ին, որպես ռազմավարական դաշնակցի, և այդ հարցադրումներին Հայաստանը արդեն տևական ժամանակ պատասխաններ չի ստանում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօերին արված հայտարարությանը, որն իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»։ Սիմոյնան ասել է․ «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ»:
Նշենք, որ ավելի ուշ Մարիա Զախարովան իր էջում արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ ասելով․ «Մի նեղացեք․ այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է «դուրս տվել»։
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...