Առանց մտածելու է «դուրս տվել»․ Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տելեգրամյան իր էջում արձագանքել է Ալեն Սիմոնյանի երեկվա այն հայտարարությանը, որում նա անդրադառնալով Մարիա Զախարովային, ասել էր, թե չի պատրաստվում մեկնաբանել քարտուղարուհիների խոսքերը։
Մարիա Զախարովան գրել է.
«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին». ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը (ոչ թե քարտուղարուհու, այլ քարտուղարի աշխատանքը) նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի:
Մի նեղացեք․ այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է «դուրս տվել»։ Մի տարածեք ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ՝ որպես հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունք։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօերին արված հայտարարությանը, որ իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»։ Նա ասել է․ «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ»:
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...