ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ քարտուղարուհու, դա իմ մակարդակը չէ». Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի մասին
Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր եւ չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական բարաբերություններում նկատվող լարվածությանը:
«Հարցերը հետեւյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխորընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, եւ ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, եւ երրորդ՝ ամենակարեւորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ սա է լարվածությունը»,-ասել է ԱԺ նախագահը:
Նա չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօերին արված հայտարարությանը, որ իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»:
«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ Բրիտանիան Արցախի շրջափակման հարցում մեղսակից է Ադրբեջանին»․ Սերժ Թանկյան
Ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը BBC-ի եթերում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Արց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ասաց, թե ինչ է մտածել Երևանում մեծ թվով վրացական համարներով մեքենաներ տեսնելիս
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցի, անդրադարձել է վրացական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրքիան կարող է շատ կառուցողական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում». Լավրով
Մենք կողմ ենք Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հռոմի ստատուտը մեր խմբակցության դիրքորոշմամբ վավերացվելու է լիարժեք». Փաշինյան
Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) լիարժեք։ Ազգային ժողովում կառավա...