«Չեն թողնում՝ ցորենը հավաքենք, այսօր արդեն 5-6 անգամ կրակել են». Սարուշենի գյուղապետ
Ադրբեջանական կողմը չի թողնում՝ ցորենը հավաքենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Սարուշեն գյուղի գյուղապետ Կարեն Գասպարյանը:
«Այսօր արդեն 5-6 անգամ կրակել են: Չեն թողնում՝ ցորենը հավաքենք, անընդհատ կրակում են հենց կոմբայնը մտնում է դաշտ: Գիտեն, որ ցորենը հավաքում ենք, այս օրերին Արցախում հացի խնդիր կա, դրա համար հատուկ կրակում են»,-ասել է Կարեն Գասպարյանը:
Նա նշել է, որ ադրբեջանական կողմի կրակոցներից կոմբայնավարը վնասվածք չի ստացել:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նմանատիպ հոդվածներ
«Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել». CNN-ն անդրադառձել է Լաչինի շրջափակմանը
CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբ...
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը
Մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի...
Դրամանենգության դեպք Տաշիրում. կեղծ 20-հազարանոցով մեքենան լիցքավորել է ու դիմել փախուստի
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17.35-ին, ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատ...
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...