Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում 30 տարվա մեջ առաջին անգամ բրիտանական «Challenger 2» է խոցվել

Բրիտանական «Challenger 2» տանկը վերջին 30 տարվա ընթացքում, որի ժամանակ գտնվել է շահագործման մեջ, առաջին անգամ խոցվել է մարտական ​​գործողությունների արդյունքում: Այս մասին, RTVI–ի փոխանցմամբ, գրում է…

Բրիտանական «Challenger 2» տանկը վերջին 30 տարվա ընթացքում, որի ժամանակ գտնվել է շահագործման մեջ, առաջին անգամ խոցվել է մարտական ​​գործողությունների արդյունքում: Այս մասին, RTVI–ի փոխանցմամբ, գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով ռազմական փորձագետներին: Դա տեղի է ունեցել Զապորոժիեի ուղղությամբ Ռաբոտինո գյուղի մոտ։ 

Հրատարակությունն ուշադրություն է հրավիրել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի վրա, որտեղ մարտական ​​մեքենան պատված է թանձր մոխրագույն ծխով։ 

«Ռազմի դաշտից տեսագրված կադրերն, ըստ երևույթին, ցույց են տալիս Ուկրաինայում բրիտանական «Challenger 2» տանկի ոչնչացումը մարտի դաշտում, որն առաջինն էր այդ տանկերի համար», - նշում է հոդվածում: 

Ըստ The Guardian-ի՝ տանկը ոչնչացվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին: Պաշտպանական աղբյուրների համաձայն՝ անձնակազմը ենթադրաբար ողջ է մնացել։ 

«Սովորաբար «Challenger 2-ի» անձնակազմը ներառում է չորս մարդ, զինամթերքը պահվում է առանձին խցիկներում, ինչը օգնում է կանխել պայթյունը տեխնիկայի վրա ուղիղ հարվածի դեպքում»,– գրում է թերթը։ 

Ընդգծվում է, որ մինչ այդ միայն մեկ «Challenger 2» տանկ է խոցվել՝ 2003 թվականին Իրաքում մարտական ​​մեքենայի՝ ընկերական կրակի տակ ընկնելու հետևանքով։ Նման վիճակագրությունը մասամբ պայմանավորված է Challenger 2 տանկերի համեմատաբար փոքր քանակով և սակավ տարածվածությամբ:

Հոդվածում նշվում է, որ Լոնդոնը չի մեկնաբանել տանկի ոչնչացումը, սակայն բրիտանական պաշտպանության նախարարությունը չի վիճարկել, որ տեսանյութում հենց «Challenger 2»-ն է։ 

Մեծ Բրիտանիան 2023 թվականին ընդհանուր առմամբ 14 «Challenger 2» տանկ է փոխանցել Ուկրաինային: Այս տանկերը ծառայում են բրիտանական բանակին 1994 թվականի հուլիսից: Բացի Բրիտանիայից և Ուկրաինայից, «Challenger 2» կա նաև Օմանում:

 

[cf6f112000ad9cc8afd4387194e224a6.jpeg]

[0d3c800e4847ec557cc663574859485f.jpeg]

[cc97ec9c8de14b17ed492a4a8dda15de.jpeg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250