ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ՊԲ–ն ցուցադրել է ադրբեջանական զորքերի տեղաշարժերն ու կենտրոնացումը
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսակադրեր, որոնցում երևում է ադրբեջանական զորքերի տեղաշարժերն ու կենտրոնացումը:
Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են տեսանյութերով, որոնք ցույց են տալիս կենդանի ուժի և տեխնիկայի տեղաշարժը դեպի Հայաստանի հետ սահմաններ։
Նշենք, որ համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանում պահեստազորայիններ հավաքագրվում զինված ուժերի շարքերում։
Ինչպես գրել էինք՝ ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձել է Ադրբեջան:
Միայն 2023 թվականին «Silk Way Airlines»-ի օդանավերը հասցրել են 11 անգամ վայրէջք կատարել իսրայելական «Օվդա» ավիաբազայում, որից հետո վերադարձել են Բաքու կամ Գյանջա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ: «Ադրբեջանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը հարձակման են ենթարկվել Ռուսաստանի 3 շրջաններ
Գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել Ռուսաստանի երեք շրջաններ։ Ժամը 03։00-ի սահմաններում Դոն...
Ադրբեջանը այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակն է տեղափոխել Գյանջա. Ateo
Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում 30 տարվա մեջ առաջին անգամ բրիտանական «Challenger 2» է խոցվել
Բրիտանական «Challenger 2» տանկը վերջին 30 տարվա ընթացքում, որի ժամանակ գտնվել է շահագործման մեջ, առաջին անգամ խոցվել է մ...