Կա հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ–ն՝ Արցախում իրավիճակի մասին
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ–ն իր ամենօրյա տեղեկագրում:
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ: ...
Ադրբեջանը այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակն է տեղափոխել Գյանջա. Ateo
Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձ...
Զելենսկին աշխատանքից ազատել է երկրի ՊՆ ղեկավարին. հայտնի է` ով կփոխարինի նրան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին: Այժմ Ալեքսեյ Ռեզնիկով...
ՀՀ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն` ադրբեջանական ռազմական գերատեսչության հայտարարության վերաբերյալ։ «Ադրբեջան...