Իրանի նախագահը կայցելի Թուրքիա. Ֆիդան
Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կիրակի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ հանդիպման կապակցությամբ: Տա Աստված, Ռաիսին կհանդիպի մեր նախագահի հետ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իր իրանցի գործընկեր Հուսեյն Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Ֆիդանը հայտնել է, որ իր գործընկերոջ հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսական ու առևտրային համագործակցության հետ կապված մի շարք խնդիրներ։
Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում Անկարան իր կարծիքն է հայտնել Սիրիան Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներից մաքրելու հարցի վերաբերյալ։ Ֆիդանը նշել է, որ Անկարան Դամասկոսի հետ համագործակցություն է ակնկալում PKK-ի դեմ պայքարում եւ կողմ է սիրիացի փախստականների կամավոր վերադարձին իրենց հայրենիք։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրես...
Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի հայտարարությանը
Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շո...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...