Հնդկաստանը Չինաստանի և Պակիստանի սահմանին 11-օրյա զորավարժություններ կանցկացնի
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով 11-օրյա զորավարժություններ կանցկացնեն, որը կկրի «Տրիշուլ» անվանումը: Այս մասին հայտնում է Business Standard-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրին:
Նշվում է, որ զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 4-ին:
«Սա կլինի Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից վերջին ժամանակներում անցկացված ամենախոշոր օդային զորավարժություններից մեկը»,- ասել է հրատարակության աղբյուրը։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արևմտյան հրամանատարության կողմից կազմակերպված զորավարժությունների նպատակն է ստուգել ռազմաօդային ուժերի մարտունակությունը և գնահատել օպերատիվ տարբեր ասպեկտներ։ Հաղորդվում է, որ տեղակայվելու են Արևմտյան ավիացիոն հրամանատարության բոլոր առանցքային հարթակները, ինչպես նաև այլ հրամանատարությունների միջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ արձագանքը՝ ադրբեջանական կողմի հայտարարությանը
Արցախի ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը: Այս մասին նշվում է Արցախի ՊՆ տարած...
Զելենսկին աշխատանքից ազատել է երկրի ՊՆ ղեկավարին. հայտնի է` ով կփոխարինի նրան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին: Այժմ Ալեքսեյ Ռեզնիկով...
Ադրբեջանը այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակն է տեղափոխել Գյանջա. Ateo
Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձ...
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ: ...