
«Դրիֆտ անել չգիտես, խաղեր մի տուր»․ 22 ամյա վարորդը՝ առանց վարորդական իրավունքի

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացրել են «դրիֆտ անել չգիտես, խաղեր մի տուր» օպերացիան:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, պարեկային ծառայությունում տեղեկություներ են ստացել, որ BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ երեկ էլ Բրազիլիայի հրապարակում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով բարձր արագությամբ մի քանի անգամ պտույտներ (դրիֆտ) է կատարել: Պարեկները տեղում կանգնեցնում են վարորդին և պարզվում է, որ նա նաև զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, ով Երևանի բնակիչ 22-ամյա Հովսեփ Ադամյանն է, ներկայացվում է Ոստիկանության Մալաթիայի բաժին: