Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կրակոցներ Լոռու մարզում. կա վիրավոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կրակոցներ Լոռու մարզում. կա վիրավոր
Լոռու մարզում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա վիրավոր: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ «Այսօր`ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության…

Լոռու մարզում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա վիրավոր: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

 

«Այսօր`ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել»,–հայտնում է կայքը։

 

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ։ Այդ ընթացքում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

 

Հիվանդանոցում իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ճշտումներ կատարում` արդյոք կան այլ տուժածներ։

 

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրում օգտագործվել է «Տետե», «Մակարով» տեսակի ատրճանակներ և ինքնաձիգ:

 

[4aae2d32f5ad47f9daeb207ce1392b09.png]

[2c195b526102a413306daf4abe71541b.png]

[967f9218e583af13484d707d01b39fde.png]

[a2802485cb72f30ff82f64f007df7132.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250