«Լաչինի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին». Հաջիև
Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախի) կապող Լաչինի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհի բացումն իր արտացոլումն է գտել համապատասխան հայտարարություններում։ Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունը Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ ընդունել է դրա օգտագործման հնարավորությունը։
«Որպես այդ գործընթացի հերթական բաղադրիչ կարող է նախատեսվել Լաչինի ճանապարհի բացումը առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միևնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա մեր երկրի օրենքների և սահմանային վերահսկողությանը վերաբերող համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմանով»,- Հաջիևի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստ»-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...