Ակնայի ճանապարհը փակ պահելու և չօգտագործելու հստակ որոշում կա․ Դավիթ Իշխանյան
Այսօր ասուլիսի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը անդրադարձել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին ստեղծված իրավիճակին։
«Ինչ վերաբերվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, երեկվա քայլը Ադրբեջանի կողմից մեզ համար շատ անընդունելի է, և Ադրբեջանը պետք է իմանար, որ Արցախի իշխանությունների համար այդ ճանապարհի գործարկումը անընդունելի է:
Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերը արվում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար»,- ասել է նա:
Ըստ Իշխանյանի կա մեկ այլ նրբություն, որ Ադրբեջանը իր Կարմիր Մահիկի միջոցով փորձում է դուրս բերել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը:
ԱԺ նախագահը նաև նշել է, որ Ակնայի (Աղդամի) ճանապարհին տեղակայված են ռուս խաղաղապահների և Արցախի ներքին գործերի նախարարության համապատասխան հսկողության կետը:
«Ես ի լուր աշխարհի ասում եմ, Աղդամի ճանապարհը փակ պահելու և չօգտագործելու հստակ որոշում կա: Մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...