Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միրզոյանն ասել է սլովենական Բլեդ քաղաքում կայացած ռազմավարական ֆորումի ժամանակ։ Ելույթից հատվածները նա հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ճգնաժամային իրավիճակների համատեքստում միջազգային ինստիտուտների գործունեությանը։
«Դուք բոլորդ գիտեք Լեռնային Ղարաբաղի մասին, որը գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ներկա պահին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով 120 հազար մարդ գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այժմ Լեռնային Ղարաբաղ չի մատակարարվում ո'չ սննդամթերք, ո'չ դեղորայք, ո'չ վառելիք: Ո՛չ մի բան»,– նշել է Միրզոյանը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մի կողմից տասնամյակներ շարունակ ձևավորվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները, կուտակել բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ճգնաժամերն ու հակամարտությունները կառավարելու համար։
Սակայն երբ խոսքը վերաբերում է իրական ճգնաժամին և հակամարտություններին, ապա շատ հաճախ գործիքներն այնքան էլ արդյունավետ չեն:
«Մենք ինստիտուտներում թերություններ չունենք, մեզ այլ բան է պետք։ Կարծում եմ, որ այստեղ բացակայում է քաղաքական կամքը, կանոնների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, ընդ որում՝ բոլորի կողմից,ոչ միայն նրանց, ովքեր խախտում են կանոնները։ Կանոնների պահպանման այլընտրանքը քաոսն է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Սլովենիայի Բլեդ քաղաքում օգոստոսի 28-29-ը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...