Քաղաքացին վեճի է բռնվել պարեկների հետ, հայհոյանքներ հնչեցրել
Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտկարագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com–ը:
«Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Մովսիսյանը և Լիլիթ Գրիգորյանը Արցախի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Վստերչի կամուրջ» չհասած, ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի տղամարդ կոպիտ կերպով խախտում է հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիների և այնտեղ ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների նկատմամբ»,– գրում է կայքը:
Կայքի հաղորդմամբ՝ պարեկները այդ քաղաքացուն հորդորում են դադարեցնել հայհոյանքներ տալը, հակաիրավական քայլերի չդիմել, սակայն ապարդյուն: Այդ քաղաքացին Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածը Նարեկ Յ.-ն է: