Կառավարությունը 25 մլն դոլար կներդնի Firebird AI-ի նախագծում
ՀՀ կառավարությունը ծրագրում է 25 միլիոն դոլարով բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսներ ձեռք բերել «Firebird AI» ընկերությունից։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ի նիստում։
Ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծել տարածաշրջանի ամենահզոր տվյալների կենտրոնը (դատա-կենտրոն), որը մասնագիտացված կլինի արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտում։ Գործունեության հիմնական տեսակն է լինելու տվյալների մշակումը, սերվերային տարածքի և ամպային ենթակառուցվածքների ծառայությունների տրամադրումը։
Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Որոշմամբ նախատեսվում է պետական աջակցության միջոցներից 957 միլիոն 876 հազար դրամ ուղղել բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսների ձեռքբերմանը, որոնք կտրամադրվեն արհեստական բանականության ոլորտում աշխատող ստարտափներին, հետազոտական խմբերին, բուհերին, մասնագետներին և պետական մարմիններին։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Firebird AI» ընկերությունն ազատվել է 2,9 միլիարդ դրամի մաքսատուրքերի վճարումից։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Հայաստանը ռուսական էներգակիրներին շահավետ փոխարինող չունի. ռուս քաղաքագետ
Ռուս քաղաքագետ Վլադիմիր Ավատկովի համոզմամբ՝ ներկա դրությամբ Հայաստանը չունի ռուսական էներգակիրներին փոխարինող շահավետ այ...
Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ
Հայաստանում անհրաժեշտ է նոր պահանջներ սահմանել դեպի Եվրոպական միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար։ Այս մ...