ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է քաղաքացին վնասում «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին վնասում «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը։
«Տեսանյութից մի դրվագ եմ տեղադրում , որտեղ ինչ որ մեկը կեսգիշերն անց 00:30-ի մոտակայքում երկար սպասելուց հետո, երբ տարածքում այլևս մարդ չկա, սկսում է «զբաղվել» Փակ շուկայի հարակից գետնանցումում տեղադրված վերելակով: Ամբողջական տեսանյութը (6 րոպե), հարակից նյութերով, QaylTech / ՔայլՏեքի կողմից ներկայացված վնասների գույքագրումով այսօր հանձնելու ենք իրավապահներին: Մնացածը ընթացքը ցույց կտա»,- հայտնել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի անցակետում ադրբեջանցիները ստիպել են շտապօգնության մեքենայից հեռացնել Արցախի զինանշանը
Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Turk Telecom 4G կապի օպերատորները հասանելի է Երևանում. ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը
Turk Telecom 4G, Vodofon TR 4G կապի օպերատորները հասանելի են Երևանում, ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. TRT Turkey ռադիոկայանը սկսել է FM հաճախականության վրա հայերենով հեռարձակում. Արթուր Դևրիկյան
Հայաստանի տարածքում առկա ռադիոյի հաճախականություններում ավելի հաճախ են սկսել թուրքական ալիքներ հայտնվել, ու խնդիրը նոր չ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է գործել ոչ թե վախվորած, այլ՝ համարձակորեն». Արցախի պետնախարար
Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու...