Լոնդոնում դատական հայց են ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ պատվաստումներից հետո մահվան դեպքերի համար
Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո մահացած քաղաքացիների հարազատները, դատի են տվել պատվաստանյութ արտադրողին։ Այս մասին օգոստոսի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ սա կլինի առաջին նման դատավարությունը երկրում։
Նախ, Լոնդոնի Գերագույն դատարանում բրիտանա-շվեդական ընկերության դեմ հայց է ներկայացրել բրիտանացի Անիշ Թեյլորը, ում կինը՝ Ալպան, մահացել է 2021 թվականի մարտին՝ AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո։ Նրա փաստաբան Փիթեր Թոդի խոսքով՝ մոտ 50 հոգի եւս նույնը կանեն առաջիկա ամիսներին։
Այնուհետեւ օգոստոսի 21-ին դեղագործական հսկային դատի է տվել Ջեյմի Սքոթը, ում մոտ պատվաստումից հետո ախտորոշվել է թրոմբոցիտոպենիա։
Նրա շահերը ներկայացնող Hausfeld իրավաբանական ընկերությունն ավելացրել է, որ մոտ 40 այլ քաղաքացիներ մտադիր են նույնն անել նրա փոխարեն։ Հայցվորները ընկերությունից կպահանջեն դրամական փոխհատուցում։
Նմանատիպ հոդվածներ
Շիրակի մարզի ողբերգական ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է
«ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին Դատախազությունից: Նա մեղադրվում է ճանապար...
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։ Այս մասին տեղեկանո...
Մահացել է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակ...
Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գագիկ Ոսկանյանին
Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ բանտարկյալ Գագիկ Ոսկանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրա...