Ինչ անսարքություն ուներ Պրիգոժինի կործանված օդանավը. մանրամասներ

Հայտնի են դարձել Տվերի մարզում ինքնաթիռի կործանման հետաքննության առաջին արդյունքները, որում եղել է գործարար Եվգենի Պրիգոժինը, ևս վեց ուղևորներ և անձնակազմի երեք անդամներ։ Այս մասին գրում է МК–ն։ 

Պարբերականի տեղեկություններով՝ մինչ օդանավի թռիչք կատարելը, այն վերանորոգվել է անսարքության պատճառով։ Embraer-ը վերանորոգման է ուղարկվել հուլիսի 20-ին տուրբո-սառեցնող սարքի խափանման պատճառով: 

Նոր սարքավորումը մատակարարվել է ուշ՝ սպասված 10-ի փոխարեն 30 օր հետո: Գնումը հետաձգվել է, ի թիվս այլ բաների, Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: Արդյունքում յոթ միլիոն ռուբլով ձեռք է բերվել նոր տուրբո-սառնարան։ 

Այս ամբողջ ընթացքում ինքնաթիռը գտնվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի բաց տարածքում։ Վերանորոգման ընթացքում օդանավ մուտք են գործել երեք մարդ՝ երկու ինժեներ և «МНТ-авиа» ընկերության տեխնիկական տնօրենը: