Կասեցվել է Նիգերի մասնակցությունը Աֆրիկյան միությանը
Աֆրիկյան միությունը հայտարարել է կազմակերպությունում Նիգերի մասնակցության կասեցման մասին՝ կապված այն բանի հետ, որ զինվորականները զավթել են իշխանությունն այս երկրում, հայտնում է AP-ն։ Որոշումն ուժի մեջ կմնա «մինչեւ երկրում սահմանադրական կարգի վերականգնումը»։
Գործակալությունը նշում է, որ այս որոշման մասին հայտարարությունն առաջինն էր, որ Աֆրիկյան միությունը հրապարակեց օգոստոսի սկզբին Նիգերի ճգնաժամը քննարկելուց հետո։ Օգոստոսի 16-ին Le Monde-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հայտնել է, որ միությունը դեմ է Նիգերի գործերին ցանկացած ռազմական միջամտության։
Այժմ Աֆրիկյան միությունը անդամ երկրներին և ողջ միջազգային հանրությանը կոչ է արել մերժել Նիգերի հակասահմանադրական իշխանափոխությունը և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է լեգիտիմություն տալ պուտչիստներին: Աֆրիկյան միությունը ներառում է 55 երկիր։
Հուլիսի վերջին Նիգերի նախագահական գվարդիայի որոշ սպաներ ձերբակալել էին նախագահ Մուհամեդ Բազումին և հեռացնել իշխանությունից։ Նախագահը կնոջ և որդու հետ այժմ տնային կալանքի տակ է Նիամեյում:
Նմանատիպ հոդվածներ
«Արցախում Արայիկ Հարությունյանի իշխանությունը պահելու համար հեղաշրջման փորձ է արվում»․ Մետաքսե Հակոբյան
Արցախում իրականում փորձում են բաժակում փոթորիկ ստեղծել, իսկ կազմակերպողն էլ նախագահ Արայիկ Հարությունյանն է։ ...
«Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ». Միրզոյան
«Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որ այս մ...
Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ «Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային...
Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է ներկայացրել Ադրբեջանի առարկությունների առնչությամբ դիտարկումներ
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին մի...