Ֆրանսիան հերքել է Նիգեր ներխուժելու ծրագրերը
Ալժիրը չթողեց ֆրանսիական ռազմական ինքնաթիռը Նիգեր մտնի, բայց Մարոկկոն թույլտվություն տվեց, հաղորդում է ալժիրյան ռադիոն և այդ քայլը ներխուժման պլաններ անվանեց: Ֆրանսիան հերքել է Նիգեր ներխուժելու ծրագրերը, որտեղ ունի ռազմաբազա:
Անհասկանալի է մնում, թե ինչ նկատի ունեն Ալժիրի իշխանությունները ռազմական գործողություն ասելով, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է միջամտության նախապատրաստման մասին տեղեկությունը։
Ալժիրն աջակցում է պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումին և պնդում է սահմանադրական կարգը վերականգնելու համար օգտագործել բացառապես խաղաղ միջոցներ։ «Ալժիրը զգուշության և զսպվածության կոչ է անում օտարերկրյա ռազմական միջամտության պլանների ֆոնին, որոնք, ցավոք, համարվում են հնարավոր և ընդունելի տարբերակներ, մինչդեռ դրանք միայն բարդացնող գործոններ են և սրում ներկայիս ճգնաժամը», - ասվում է երկրի ԱԳՆ-ում։
«Ռազմական միջամտությունը կարող է բռնկել ողջ Սահելի շրջանը, Ալժիրը ուժ չի կիրառի իր հարևանների դեմ», - ասել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը:
Ալժիրի կառավարությունում Reuters-ի աղբյուրը բացատրել է, որ իշխանությունները մտահոգված են Նիգերից ներգաղթյալների հոսքի վտանգով և այլ հետևանքներով:
Նմանատիպ հոդվածներ
«Արցախում Արայիկ Հարությունյանի իշխանությունը պահելու համար հեղաշրջման փորձ է արվում»․ Մետաքսե Հակոբյան
Արցախում իրականում փորձում են բաժակում փոթորիկ ստեղծել, իսկ կազմակերպողն էլ նախագահ Արայիկ Հարությունյանն է։ ...
«Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ». Միրզոյան
«Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որ այս մ...
Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ «Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային...
Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է ներկայացրել Ադրբեջանի առարկությունների առնչությամբ դիտարկումներ
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին մի...