Չեմ կարծում, որ ԱՄՆ–ն ուզում է ԼՂ–ում Բաքվի կողմից էթնիկ զտումների մաս լինել. ՀՀ ԱԳ նախարար
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կարծիքով`ԱՄՆ–ն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների մաս կազմել։ Այս մասին Միրզոյանն ասաց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում` անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՄՆ–ն խափանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը։
«Աշխարհը տեսնում է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Չեմ կարծում, թե ԱՄՆ–ն որևէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մաս կազմել, նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը։ Ինձ համար դժվար կլինի դա պատկերացնելը։ Կարծում եմ և հուսով եմ, որ ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա կարծիքով` ԱՄՆ–ում գիտակցում են, որ ՄԱԿ ԱԽ–ի հնարավոր բանաձևը կօգներ հանգուցալուծել այս իրավիճակը, որով վերջ կտրվեր ԼՂ–ում հումանիտար ճգնաժամին։ Միրզոյանը շեշտեց, որ այդ բանաձևի շնորհիվ նաև հնարավոր կլիներ կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգ։
Նմանատիպ հոդվածներ
«Արցախում Արայիկ Հարությունյանի իշխանությունը պահելու համար հեղաշրջման փորձ է արվում»․ Մետաքսե Հակոբյան
Արցախում իրականում փորձում են բաժակում փոթորիկ ստեղծել, իսկ կազմակերպողն էլ նախագահ Արայիկ Հարությունյանն է։ ...
«Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ». Միրզոյան
«Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որ այս մ...
ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձևաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ
ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադ...
Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ «Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային...