Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանից ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանից տեղափոխվող մեքենաներին։
Պաշտոնական Թբիլիսին օգոստոսի 1-ից սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը 1,9 լիտր և ավելի շարժիչով, ինչպես նաև հիբրիդային և էլեկտրական մեքենաների համար։ Ենթադրվում էր, որ համանման արգելքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 26-ից։
Սակայն VPost-ի հրապարակման զրուցակիցներն ասում են, որ սահմանապահներն արդեն թույլ չեն տալիս Վերին Լարսով մեքենաների մուտքը Ռուսաստան, գրում է Kommersant–ը:
Նշվում է, որ Վրաստանը դժվարություններ է սկսել ստեղծել նույնիսկ օգոստոսի 1-ից առաջ, ուստի ժամկետները ոչ միշտ են համապատասխանում կոնկրետ քայլերի իրականացմանը։ Այս ամենը շարունակվում է արդեն երկու-երեք ամիս:
Kommersant-ի զրուցակիցները նշում են, որ Թբիլիսիի սահմանափակումից հետո մեքենաները ներկրվելու են, օրինակ, Ղազախստանով կամ Ղրղզստանով։ Ընդ որում, վրացական արգելքը չի ազդի գների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական Ararat–ը ներկայացնող Pernod Ricard–ը փակում է ներկայացուցչությունը Ռուսաստանում
Pernod Ricard ալկոհոլային կոնցեռնը պատրաստվում է փակել իր ներկայացուցչությունը Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտ...
Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարը հացահատիկի նոր գործարք կկնքեն
Բուդապեշտում, հնարավոր է, Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարը հացահատիկի նոր գործարք կնքեն: Այս մասին գրում է գերմանական Bild...
Ստամբուլին ջրի երկու ամսվա պաշար է մնացել. ԶԼՄ
Ստամբուլին մատակարարող ջրամբարներում ընդամենը երկու ամսվա պաշար է մնացել: Այս մասին հայտնում է NTV Haber–ը: Նշվում է, որ...
Ռուսաստանը պատրաստվում է արգելել բենզինի ազատ արտահանումը
Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել բենզինի ազատ վաճառքն արտասահմանում՝ վառելիքի ներքին շուկան սառեցնելու հ...