ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արայիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը Երևան–Կապան չվերթով մեկնել են Սյունիք
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առթիվ ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
««Սյունիք» օդանավակայանում Հարությունյանին և Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին»,– ասված է հաղորդագրությունում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցելու են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին:
Նշենք, որ այսօրվանից մեկնարկելու են Երևան–Կապան կանոնավոր թռիչները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով Սյունիքի մարզ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 10:58–ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք էր կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռած ինքնաթիռը։ Թռիչքի համար ընտրվել էր չեխական արտադրության L-410–UVP E20 ինքնաթիռը (19 ուղևորի համար)։
[d2202e679ff1dfbe63923280e70c1375.jpg]
[26f466d128b9cc84a8ca2d8c6d19d931.jpg]
[085f24f285f11709dc47ff7462bd8d3c.jpg]
[8d7fd9e886dc98da21747c27db40749b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...
Իր անչափահաս երեխային հոգեկան և սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող...
«Խնդրում ենք դադարել հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը». ԱՍՀՆ մամուլի քարտուղար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հորդորել է չհանրայնացնել աղմկահարույց տ...
Մանկական քաղցկեղի անորակ դեղեր են ներկրվել Հայաստան․ «Հետք»
Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2023 թվականի հունվարին մանկական քա...