Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարը հացահատիկի նոր գործարք կկնքեն
Բուդապեշտում, հնարավոր է, Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարը հացահատիկի նոր գործարք կնքեն: Այս մասին գրում է գերմանական Bild–ը:
Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարն «այժմ եռակողմ համաձայնագիր են մշակում ժամկետանց պայմանագիրը փոխարինելու համար»։ Ռուսական կողմը կներկայացնի Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։
Bild-ը նոր համաձայնագրի մասին տեղեկացել է հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների և դեսպանատների միջև պաշտոնական նամակագրությունից, որին հասանելիություն է ստացել։
Ըստ նոր համաձայնագրի՝ ռուսական հացահատիկը գնալու է աղքատ երկրներ, հիմնականում՝ աֆրիկյան երկրներ։ Իսկ Անկարան ցանկանում է, որ հացահատիկ մատակարարվի Ուկրաինայից, ինչի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Ռուսաստանին խնդրել է վերադառնալ նախկին համաձայնագրին։
Ըստ մշակվող գործարքի՝ Թուրքիան հանդես կգա որպես Աֆրիկա ռուսական հացահատիկի մատակարարման կազմակերպիչ, իսկ Կատարը՝ որպես նրանց հովանավոր։ Անկարան առաջարկում է նաև նոր համաձայնագիրը կյանքի կոչել ՄԱԿ-ի հովանու ներքո։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանից ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանից տեղափոխվ...
Հայկական Ararat–ը ներկայացնող Pernod Ricard–ը փակում է ներկայացուցչությունը Ռուսաստանում
Pernod Ricard ալկոհոլային կոնցեռնը պատրաստվում է փակել իր ներկայացուցչությունը Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտ...
Ստամբուլին ջրի երկու ամսվա պաշար է մնացել. ԶԼՄ
Ստամբուլին մատակարարող ջրամբարներում ընդամենը երկու ամսվա պաշար է մնացել: Այս մասին հայտնում է NTV Haber–ը: Նշվում է, որ...
ԲՐԻԿՍ–ը առաջ է անցել G7-ի երկրներից. Պուտինը՝ ապադոլարացման և հացահատիկի մատակարարման մասին
Այսօր Յոհանեսբուրգում մեկնարկած ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին ներկա են գտնվել աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ: Գ...