Հայկական Ararat–ը ներկայացնող Pernod Ricard–ը փակում է ներկայացուցչությունը Ռուսաստանում
Pernod Ricard ալկոհոլային կոնցեռնը պատրաստվում է փակել իր ներկայացուցչությունը Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է Kommersant–ը:
Նշվում է, որ Լորան Պիլեն, ով 2019 թվականից Pernod Ricard–ի տեղական կառույցի գլխավոր տնօրենն է, տեղափոխվել է այլ մարզ, իսկ կոնցեռնի մաս կազմող Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ղեկավարող Իգնատի Առաքելյանը կվերահսկի բիզնեսի դադարեցումը։ Կոնցեռնի ապրանքանիշերը շուկայում կմնան զուգահեռ ներմուծման միջոցով:
Ինչպես տեղեկացվում է Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրում՝ ԵԿԳ խմբի ղեկավար, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանը օգոստոսի 8-ին դարձել է «Պեռնո Ռիկար» ալկոհոլային կոնցեռնի «Պ.Ռ.Ռուս» ԲԲԸ-ի ռուսական ներկայացուցչության գլխավոր տնօրենը:
Առաքելյանն այս պաշտոնում փոխարինել է 2019 թվականից Ռուսաստանում ալկոհոլային կոնցեռնի ղեկավար Լորան Պիլեին։ Ինչպես նշվում է Իգնատի Առաքելյանի Linkedin պրոֆիլում, 2018 թվականից նա աշխատում է որպես Արևելյան Եվրոպայում Pernod Ricard-ի ֆինանսական և վարչական հարցերով տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանից ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանից տեղափոխվ...
Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարը հացահատիկի նոր գործարք կկնքեն
Բուդապեշտում, հնարավոր է, Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարը հացահատիկի նոր գործարք կնքեն: Այս մասին գրում է գերմանական Bild...
Ստամբուլին ջրի երկու ամսվա պաշար է մնացել. ԶԼՄ
Ստամբուլին մատակարարող ջրամբարներում ընդամենը երկու ամսվա պաշար է մնացել: Այս մասին հայտնում է NTV Haber–ը: Նշվում է, որ...
Mercedes-Benz–ը ռուս դիլերներին ամբողջությամբ անջատել է ծրագրային ապահովումից
Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը ռուս դիլերներին ամբողջությամբ անջատել է ծրագրային ապահովումից։ Այս մասին Известия-...