ԲՐԻԿՍ–ը առաջ է անցել G7-ի երկրներից. Պուտինը՝ ապադոլարացման և հացահատիկի մատակարարման մասին

Այսօր Յոհանեսբուրգում մեկնարկած ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին ներկա են գտնվել աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովի առաջին օրը տեղի է ունեցել բիզնես ֆորում։ Տեսաելույթով հանդես է եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն էր տեսահոլովակով։ 

Ռուսական պետության ղեկավարն ասել է, որ ԲՐԻԿՍ-ը գնողունակության համարժեքությամբ առաջ է անցել G7-ից։ 

«Ասոցիացիայի երկրների մասնաբաժինը, որոնցում ապրում է ավելի քան 3 միլիարդ մարդ, հասել է համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 26%-ին, իսկ գնողունակության համարժեքության առումով «հնգյակը» շրջանցում է G7-ը»,- ասել է Պուտինը։ 

Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է նաև միության երկրների միջև տնտեսական հարաբերություններում ապադոլարացման հարցին. «Մեր տնտեսական կապերի ապադոլարացման օբյեկտիվ, անշրջելի գործընթացը թափ է հավաքում։ Ամերիկյան արժույթի մասնաբաժինը ԲՐԻԿՍ երկրների միջև հաշվարկներում նվազում է և 2022 թվականին այն կազմել է 28,7%»,– ասել է Պուտինը: 
 
Նախագահը նաև հիշեցրել է իր խոսքերը Ուկրաինայից հացահատիկը փոխարինելու պատրաստակամության մասին ինչպես առևտրային հիմունքներով, այնպես էլ «անհատույց օգնության կարիք ունեցող պետություններին»։ 
 
«Ավելին, այս տարի կրկին գերազանց բերք ենք ակնկալում։ Որպես առաջին քայլ՝ մենք որոշել ենք 25000-50000 տոննա հացահատիկ անվճար ուղարկել աֆրիկյան վեց երկրներ։ Ռուսաստանը կապահովի նաև ապրանքների անվճար առաքում, գործընկերների հետ համապատասխան բանակցությունները մոտենում են ավարտին»,- ասել է ՌԴ նախագահը։

Քաղաքականություն