«Մանչեսթեր Սիթին» նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Սևիլյայի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի սաները դժվարին պայքարում առավելության հասան Խոսե Լուիս Մենդիլիբարի սաների նկատմամբ։

 

Հանդիպման հենց սկզբում անգլիական ակումբը կարողացավ խաղային առավելությանը տիրել, սակայն առաջին կեսի միջնամասում «Սևիլյան» հաշվի մեջ առաջ անցավ։ Երկրորդ խաղակեսի միջնամասում էլ Քոուլ Փալմերը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Հետագա հատվածում «Սիթին» ուներ բազում գոլային պահեր, բայց չկարողացավ իրացնել դրանցից գոնե մեկը։ 

 

Հանդիպումը վճռվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ դիպուկ գտնվեցին Պեպ Գվարդիոլայի սաները։