Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է . «Ժողովուրդ»
Այս տարվա փետրվարի 3-ին երկու քաղաքացի շտապօգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն չէին հոսպիտալացվել։ Պաշտոնական հիմնավորումը՝ ալկոհոլի ազդեցություն։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը՝ իրավական գնահատականի փոխարեն, սահմանափակվում է նամակներ ուղարկելով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում արձանագրված միջադեպը ուսումնասիրվել է մեր դիմումից հետո։
Մինչդեռ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը ինքնին չի կարող հանդիսանալ բուժօգնությունից հրաժարվելու օրինական հիմք, հատկապես՝ շտապօգնության միջոցով տեղափոխման պարագայում։
ՄԻՊ-ից հայտնել են, որ բժշկական կենտրոնից պահանջվել է պարզաբանում, ստացված տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն, ինչպես նաև հարցի առնչությամբ գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարություն։ Այժմ սպասվում է նախարարության պատասխանը։
Այսպիսով, օմբուդսմենի արձագանքը տվյալ փուլում սահմանափակվել է նամակագրությամբ։ Սակայն հանրային հնչեղություն ունեցող այս հարցում դեռ չկա հստակ դիրքորոշում՝ խախտվե՞լ է արդյոք առողջության պահպանման իրավունքը, անհետաձգելի բուժօգնության մատչելիությունը, կամ առկա՞ է խտրական վերաբերմունք, թե ոչ։
Փաստացի արձանագրված է, որ ալկոհոլ օգտագործած քաղաքացիներին հիվանդանոցային բուժօգնություն չի տրամադրվել։ Իսկ ՄԻՊ-ի ինստիտուտը, որը պետք է հանդես գա որպես մարդու իրավունքների պաշտպանության անկախ երաշխավոր, այս փուլում սահմանափակվում է միջնորդավորված հաղորդակցությամբ։ Բայց օմբուդսմենից հանրային ակնկալիքը վստահաբար նամակագրությունը չէ»,– գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում
Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այ...
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...