Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Դավիթ Բեկի 130/7) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ,Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։Բոլորին խ...
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Փակ են Արագածոտնի մարզում...
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․...
Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 13-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասի...