
Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 110-ի

Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 110-ի: Այս մասին հաղորդում է Nexta Live-ը:
Հաղորդվում է, որ նույնականացումը դանդաղ է ընթանում, քանի որ զոհերից շատերի մարմինները գրեթե ամբողջությամբ մոխրացած են:
ԱՄՆ-ում Հավայան նահանգում բռնկված հրդեհը համարվում է վերջին 100 տարվա ընթացքում ամենամահաբերը։
Հիշեցնենք, որ Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվեցին չոր և շոգ եղանակի պատճառով և տարածվեցին «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների հետևանքով։ Հրդեհի որոշ օջախներ 400 հա–ի են հասնում։ Կրակը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Լահայնա քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ են տարհանվել։
Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Հավայիում դաշնային ենթակայության բոլոր կառույցներին, այդ թվում` ռազմական, միանալ հրդեհների դեմ պայքարին։