Չի լինելու խաղաղություն թշնամու հետ, եթե չվերականգնենք ուժերի հավասարակշռությունը, ապա հասնենք գերակայության․ Ոսկանյան
Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Լավ, էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք՝ որպես ազգ և պետություն, հասկանանք, որ ոչ մի «միջազգային հանրություն» Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ճանապարհը նիստերի, հայտարարությունների և այլ «թղթե շերեփների» միջոցով, ցավոք, չի բացելու։
Ցավոք, չի լինելու նաև ոչ մի խաղաղություն թշնամու հետ, եթե մենք չվերականգնենք ուժերի հավասարակշռությունը, իսկ այնուհետ չհասնենք գերակայության։
Մինչև այս կարևոր իրողություններն ինքներս մեզ համար համազգային մակարդակում չարձանագրենք, ոչինչ չի փոխվելու, իսկ մենք մանկամիտ պատրանքների գրկում արդեն կորցրել ենք ամբողջ երեք տարի»։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառ...