Քաղաքականություն
Ուկրաինայում լրտեսության համար գեներալ է դատապարտվել
Mariam Z.
Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, գեներալ-մայոր Վալերի Շայտանովին։ Այս մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 14-ին, հայտնել են Ուկրաինայի ԱԱԾ և Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունները։ Շայտանովը, ով նախկինում ղեկավարել է «Ա» հատուկ գործողությունների կենտրոնը, մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ։
Գործի նյութերից երևում է, որ Շայտանովը «Բոբիլ» կեղծանունով գաղտնի կապի մեջ է եղել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գնդապետ Իգոր Եգորովի հետ։ Եգորովը «Էլբրուս» կեղծանունով, եղել է 2014թ. ամռանը Դոնբասում ահաբեկչական գործողությունների օկուպացիայի և ՌԴ զինուժի տեղակայման կազմակերպիչներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի. Civilnet
Mariam Z.
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Mariam Z.
«ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել». առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը
Mariam Z.
Փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցն ակնհայտորեն հրատապ է դառնում․ ՀՀ ԱԳՆ
Mariam Z.
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0