Ուկրաինան կարող է միանալ ՆԱՏՕ-ին՝ տարածքներ զիջելով Ռուսաստանին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Սթիան Յենսենը չի բացառում, որ Ուկրաինան կարող է անդամակցել դաշինքին՝ տարածքի մի մասը Ռուսաստանին փոխանցելու դիմաց։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն՝ հղում անելով Verdens Gang հրատարակությանը։
«Ես կարծում եմ, որ լուծումներից մեկը կարող է լինել այն, որ Ուկրաինան զիջի տարածքը և դրա դիմաց դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Յենսենը։
Թերթի հարցին, թե ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Ռուսաստանի հետ խաղաղության և ՆԱՏՕ-ի ապագա անդամակցության հասնելու համար, Յենսենը նշել է, որ հակամարտությունից հետո հնարավոր կարգավիճակի մասին քննարկումն արդեն իսկ ընթանում է, և որ տարածքները Ռուսաստանին փոխանցելու հարցը կա. արդեն բարձրացվել է:
«Ես չեմ ասում, որ դա պետք է լինի: Բայց դա, հավանաբար, հնարավոր լուծում է», - ասել է Յենսենը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարա...
«ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել». առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերի...
Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի. Civilnet
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատ...
Փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցն ակնհայտորեն հրատապ է դառնում․ ՀՀ ԱԳՆ
Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղե...