«ՀԱՊԿ շրջանակներում միասնության խախտումը հղի է վտանգով». Բելառուսի պաշտպանության նախարար

Արևմուտքը փորձում է տարաձայնություններ մտցնել պետությունների միությունների մեջ, պոկել միմյանցից երկրները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՝Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XI կոնֆերանսում, հայտնում է БЕЛТА-ն։

 

«Նման ձգտումների շրջանակում մեր դաշնակիցներին առաջարկվում են համագործակցության տարբեր այլընտրանքային ձևաչափեր, տնտեսական և ֆինանսական նախապատվություններ: Պետք չէ զարմանալ, թե ինչու է Բելառուսը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից և ձգտում միանալ ՇՀԿ-ին և ԲՐԻԿՍ-ին։ Մենք պարզապես այդ կազմակերպություններում տեսնում ենք ժողովուրդների համախմբման միջոցով անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմներ։

 

Չեմ կրկնի, թե երկարաժամկետ հեռանկարում որքան վտանգավոր է միասնության խախտումը ԱՊՀ, ՀԱՊԿ, ՇՀԿ ձևաչափերում։ Աշխարհում առկա իրավիճակը կասկած չի թողնում, որ մենք պետք է միասին մնանք: Ակնհայտ է, որ միայն նրանք, ովքեր կմնան միասնական, կկարողանան նվազագույն ցնցումներով անցնել նոր աշխարհակարգի ձևավորման դժվարին փուլը։ Այդ իսկ պատճառով մենք ավելի ու ավելի ենք խոսում ինտեգրման խորացման անհրաժեշտության մասին»,- ասել է նախարարը։