ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է վթարի ենթարկվում խորհրդային ՄիԳ-23 կործանիչը ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ

ԱՄՆ Միչիգան ​​նահանգում ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել խորհրդային արտադրության ՄիԳ-23 կործանիչը։ Օդաչուն և անձնակազմի երկրորդ անդամը կատապուլտացվել են: 

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 16:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին): Կործանիչը բախվել է Դեթրոյթի մոտակայքում գտնվող Բելվիլ քաղաքում բնակելի համալիրի կայանատեղիին։ Դեթրոյթի միջազգային օդանավակայանի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, վնասվել են մի քանի մեքենաներ: 

MiG-23-ը բազմանպատակային կործանիչ է՝ թեւերի փոփոխական երկրաչափությամբ։ Այն շահագործման է հանձնվել 1969 թվականին, զանգվածային արտադրությունը դադարեցվել է 1985 թվականին։ Օդանավերն արտահանվել են Աֆղանստան, Ալժիր, Անգոլա, Բուլղարիա, Կուբա, Չեխոսլովակիա, Գերմանիա, Եգիպտոս, Լիբիա, Հունգարիա, Իրաք, Հնդկաստան, Հյուսիսային Կորեա, Եթովպիա, Հարավային Եմեն, Լեհաստան, Սիրիա և Վիետնամ: 

Օդաչուն և անձնակազմի երկրորդ անդամը հոսպիտալացվել են՝ որպես նախազգուշական միջոց։ Նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Ուրիշ ոչ ոք չի տուժել։ 

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է անցկացնում։ Վթարի հնարավոր պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։