ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային բողոքի ակցիա՝ Նիգերում․ նրանք պահանջում են դուրս բերել ֆրանսիական զորքերը
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում մարդիկ զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի ռազմաբազայի մոտ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նրանք Փարիզին մեղադրել են աֆրիկյան պետության ներքին գործերին միջամտելու համար: Ցուցարարները նշել են, որ նիգերիացիները հանդես են գալիս Հայրենիքի փրկության ազգային խորհրդի օգտին: Այդպես է կոչվում իշխանությունը տապալած ապստամբների կողմից ստեղծած կառավարման մարմինը: Հանրահավաքի մասնակիցները դեմ են արտահայտվել նաև Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի հնարավոր ռազմական միջամտությանը:
Բացի այդ, ցուցարարները հրապարակայնորեն արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը ECOWAS-ի նկատմամբ, որը հայտարարել էր իր պատրաստակամության մասին՝ ռազմական միջամտություն իրականացնել Նիգերում՝ վերականգնելու նախագահ Մուհամեդ Բազումի իշխանությունը, որը տապալել էին զինվորականները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Նիգերում ներկա պահին գտնվում է առնվազն 1,5 հազար ֆրանսիացի զինծառայող։






























