ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիմորսկի երկրամասում ջրհեղեղի պատճառով վագրերը դուրս են գալիս անտառներից

ՌԴ Պրիմորսկի երկրամասը  ջրի տակ է անցնում ուժեղ ջրհեղեղների պատճառով։  Ջրհեղեղների պատճառով վագրերը դուրս են գալիս անտառներից։ Այս մասին հայտնում է Readovka-ն։ 

 

Ջրհեղեղի պատճառով մարդկանցից բացի տուժում են նաև կենդանիները։ Այսպիսով, հարաբերական բարձրության վրա գտնվող ճանապարհներին  դուրս են գալիս վագրեր, որոնք, դատելով կադրերից, բոլորովին չեն վախենում անցնող մեքենաներից։

 

Նշենք նաև, որ Պրիմորսկի երկրամասում 13 բնակավայրերի բնակիչներ հեղեղումների պատճառով մնում են առանց էլեկտրականության։ 

Խոսքը, մասնավորապես, Կոնստանտինովկա, Պոլտավկա, Զարեչնոե, Սինելնիկովո-2 գյուղերի, ինչպես նաև Ուսուրիյսկ քաղաքների մասին է։

 

Շաբաթվա սկզբին տարածաշրջանում փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել։

Քաղաքականություն

Պատահարներ