
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Լեհաստանում հայտնվել են պաստառներ՝ «Վագների» խորհրդանիշներով և նրանց միանալու կոչով

Լեհաստանի հասարակական վայրերում հայտնվել են կպչուն պաստառներ՝ «Վագների» խորհրդանիշներով և նրանց միանալու կոչով։ Այս մասին հայտնում է Nexta Live-ը։
Հայտնի չէ՝ իսկապե՞ս վարձկանները փորձում են հավաքագրել լեհերին, թե՞ ռուսական գործակալներն են կպչուն պաստառները փակցրել փողոցներում՝ Լեհաստանի քաղաքացիների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Նրանք չեն բացառում, որ դա արվել է կատակով։
Վարկածները շատ են, բայց հստակ պատասխան չկա։ Նշվում է, որ վագներյան սիմվոլիկան ավելի ու ավելի է նկատվում Լեհաստանի խոշոր քաղաքներում։
Ավելի վաղ Բելառուսում տեղակայված «Վագներ» ՄՌԿ-ի ավելի քան 100 վարձկաններ տեղափոխվել են Լիտվայի հետ Լեհաստանի սահմանին մոտ Սուվալկի միջանցք (ցամաքային միջանցք Բելառուսի և Կալինինգրադիմարզի միջև, մոտ 100 կիլոմետր երկարությամբ, գտնվում է Լեհաստանի և Լիտվայի սահմանին), հայտարարել էր Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։