ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ժայռի փլուզման հետևանքով զբոսաշրջիկ է մահացել․ վիրավորներ կան

ՌԴ-ի Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգի գյուղում ժայռի փլուզման հետևանքով  զբոսաշրջիկ է մահացել։ Տարհանման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ին։

 

Թարմացված տեղեկատվության համաձայն՝ Կաբարդինո-Բալկարիայի լեռներում երկու խումբ է եղել։ Սանկտ Պետերբուրգից ժամանած երեք զբոսաշրջիկների խմբում մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել։ Երկրորդ խմբում տուժել են վեցից հինգը։

 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ուղղաթիռով  փրկարարները տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ