ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյա՜ն, երբ դու ձեռնաշղթաներով ուղևորվես ՁՊՎ, ոչ ոք քո համար ցույցի դուրս չի գալու. Մամիջանյան
Հակակոռոպցիոն դատարանն այսօր՝ օգոստոսի 12-ին, քննում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Դատարանի բակում են հավաքվել Աշոտյանի համակիրներ, քաղաքական գործիչներ:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան հանդես եկավ ելույթով և նշեց, որ Արմեն Աշոտյանը ապացուցել է, որ այս իշխանությունը պատրաստվում է հանձնել Արցախն Ադրբեջանին։
«Փաշինյա՜ն, ուշադիր նայիր այստեղ հավաքված մարդկանց, պատկերացրու սրա հազարապատիկը հավաքվելու է քեզ ճամփելուց։ Ու լավ մտածի, որ երանելի օրը շուտով գա ու դու ձեռնաշղթաներով ուղևորվես ՁՊՎ, քո համար ոչ ոք՝ ոչ ազգականներիցդ, ոչ էդ երեսփոխաններիցդ, ոչ էլ քեզ բարևելու հերթ կանգնող կզակներից ցույցի դուրս չի գա»,- նշել է Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին:
Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ:
Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:
Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։