ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևը փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը S-200 հրթիռով․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել
Կիևը փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը S-200 հրթիռով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 12-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, Կիևի ռեժիմը փորձել է ահաբեկչական հարված հասցնել Ղրիմի կամրջին հարվածային տարբերակի վերափոխված Ս-200 զենիթային կառավարվող հրթիռով: Ուկրաինական հրթիռը ժամանակին հայտնաբերել և օդում որսացել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը», - հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի կամրջի տարածքում երկու հրթիռ են խոցել. վնասներ չկան։ Շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ հատուկ ծառայությունները Ղրիմի կամրջի վրա ծխածածկույթ են կիրառել։